Նաչոն կարիերան Իտալիայում շարունակելու տարբերակ ունի

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Նաչոն կարող է հեռանալ ակումբից մրցաշրջանի ավարտից հետո, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ մադրիդցիները դեռ 33-ամյա իսպանացուն չեն առաջարկել երկարաձգել պայմանագիրը։

«Ինտերը» կարող է պաշտպանի հետ պայմանագիր կնքել ազատ գործակալի կարգավիճակով:

2022/23 մրցաշրջանում Նաչոն անցկացրել է 43 հանդիպում, որոնցում դարձել է 1 գոլի ևնույնքան  գոլային փոխանցման հեղինակ։