Մադրիդի «Ռեալի» պաշտպան Նաչոն կարող է հեռանալ ակումբից մրցաշրջանի ավարտից հետո, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ մադրիդցիները դեռ 33-ամյա իսպանացուն չեն առաջարկել երկարաձգել պայմանագիրը։
«Ինտերը» կարող է պաշտպանի հետ պայմանագիր կնքել ազատ գործակալի կարգավիճակով:
2022/23 մրցաշրջանում Նաչոն անցկացրել է 43 հանդիպում, որոնցում դարձել է 1 գոլի ևնույնքան գոլային փոխանցման հեղինակ։