Սերժինյո Դեստը կարիերան շարունակելու այլ տարբերակ ունի

Գերմանական «Յունիոն» ակումբը մոտ է «Բարսելոնայի» աջ պաշտպան Սերժինյո Դեստին ձեռք բերելուն, հայտնում է Calciomercato-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Յունիոը» մոտ է աջ պաշտպանի տեղափոխությանը: Բեռլինյան ակումբը հույս ունի առաջիկա մի քանի օրվա ընթացքում գործարք կնքել «Բարսելոնայի» հետ։

Ամերիկացին անցյալ ամառ վարձավճարով տեղափոխվել «Միլան», սակայն 22-ամյա ֆուտբոլիստի համար այդ տեղափոխությունը հաջողություն չունեցավ։ Նա իտալական ակումբի կազմում անցկացրել է ընդամենը 8 հանդիպում Սերիա Ա-ում և միայն 4-ը Չեմպիոնների Լիգայում: