Ռոբերտո դե Զերբի․ «Մոյսես Կայսեդոն և Ալեքսիս Մաքալիսթերիը կլքեն «Բրայթոնը»»

«Բրայթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո դե Զերբին խոսել է կիսապաշտպաններ Մոյսես Կայսեդոյի և Ալեքսիս Մաքալիսթերի ապագայի մասին։

«Կարծում եմ, որ վերջին տուրը Ալեքսիսի և Մոյսեսի վերջին խաղն էր մեզ համար, ես իսկապես ցավում եմ: Նրանք երկու մեծ մարդիկ են և երկու հիանալի ֆուտբոլիստներ: Դա «Բրայթոնի» քաղաքականությունն է: Կարծում եմ, որ ճիշտ է, որ նրանք կկարողանան փոխել թիմերը և ավելի բարձր մակարդակով խաղալ»,- Դե Զերբիի խոսքերն է մեջբերում Mirror-ը:

Այս մրցաշրջանում «Բրայթոնը» զբաղեցրել է 6-րդ տեղը Պրեմիեր Լիգայում: Թիմն իր պատմության մեջ առաջին անգամ հանդես կգա եվրոպական մրցաշարերում։