Գրանիտ Ջական չի բացառել, որ կարող է լքել «Արսենալը»

«Արսենալի» կիսապաշտպան Գրանիտ Ջական արձագանքել է թիմից հեռանալու մասին լուրերին։

«Կտեսնեք, թե ինչ կլինի հաջորդ շաբաթ», – ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Mirror-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 30-ամյա շվեյցարացին պայմանագիր է կնքել «Բայերի» հետ։ Ընթացիկ մրցաշրջանում Ջական «զինագործների» կազմում անցկացրել է 47 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: