Պաշտոնական. Մաուրիսիո Պոչետինոն գլխավորեց «Չելսին»

Արգենտինացի մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն ստանձնել է «Չելսիի» գլխավոր մարզիչի պաշտոնը, հայտնում է թիմի պաշտոնական կայքը։

51-ամյա մասնագետը երկու տարվա պայմանագիր է կնքել ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։ Նա աշխատանքի կանցնի հուլիսի 1-ից։

Պոչետինոյի վերջին աշխատանքը ՊՍԺ-ում էր, որը նա լքեց անցած ամառ: Բացի այդ, արգենտինացին մարզել է «Թոթենհեմը», «Սաութհեմփթոնը» և «Էսպանյոլը»:

«Չելսին» 44 միավորով զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը Պրեմիեր Լիգայում: