«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է «Վուլվերհեմփթոնի» նկատմամբ թիմի ջախջախիչ հաղթանակը Պրեմիեր Լիգայի 38-րդ տուրի խաղում (5:0)։
«Մենք ցանկանում էինք լավագույնս ավարտել մրցաշրջանը, ցույց տալ այն խաղամակարդակը, որը ցուցադրել ենք ամբողջ մրցաշրջանում, հաղթել խաղը և զվարճացնել հանդիսատեսին: Շատ զգացմունքային էր, իսկապես գեղեցիկ մթնոլորտի և այն կապի պատճառով, որը զգացվում է ֆուտբոլիստների և մեր երկրպագուների միջև։
Դա մեզ համար շատ բան էր նշանակում: Վերջին երկու հանդիպումներում ֆուտբոլիստները հիասթափված էին, և մենք ցանկանում էինք ինչ-որ բան շտկել։ Թիմն արժանի էր նման ելույթի՝ մրցաշրջանն արժանապատվորեն ավարտելու համար։ Ես գոհ եմ մեր խաղից»,- Արտետայի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը։