Հովհաննես Հարությունյան․ «Առաջնության ավարտից հետո պարզ կդառնա»

Այս անգամ հանդիպել և զրուցել ենք «Փյունիկի» կիսապաշտպան, 24-ամյա Հովհաննես Հարությունյանի հետ։

– Հովհաննես, չեմպիոնական պայքարի մասին ի՞նչ կասեք։
– Շատ դժվար մրցաշրջան ստացվեց։ Սակայն, հաճելի է, որ առաջնության չեմպիոնը չի որոշվում մի քանի տուր առաջ։ Սա շատ ուրախալի է։

– Մրցաշրջանը ինչպիսի՞ն էր քեզ համար։ Ստացվա՞ծ էր։
– Մրցաշրջանը համարում եմ ստացված, քանի որ լավ մրցաշրջան անցկացրի, շատ հանդիպումների մասնակցեցի։ Հիմա մրցաշրջանի կարևոր հատվածն է։ Պետք է ամեն խաղում հաղթենք, որ հասնենք մեր նպատակին։

– Եվրագավաթում «Փյունիկը» լավագույնս հանդես եկավ։ «Փյունիկը» կարող էր նույնիսկ փլեյ-օֆֆ դուրս գալ։ Ի՞նչը չբավականացրեց։
– Իմ կարծիքով մենք լավ հանդես եկանք Եվրագավթներում։ Կարծում եմ, որ մեզ չբավականցրեց փորձը։

– Fastex Պրեմիեր Լիգայի մասին ի՞նչ կասես։ Նախորդ տարվա համեմատ ի՞նչ դրական բաներ են փոխվել։
– Առաջնությունում բոլոր թիմերը ձգտում են հաղթանակի։ Հեշտ հանդիպումներ չեն լինում։ Սա ուրախալի է։ Կարծում եմ, որ առաջնության մակարդակը բարձրացել է։

– Հայաստանի հավաքականի նախորդ հավաքին հրավեր չէիք ստացել։ Մոտակա խաղերին կհրավիրվե՞ք։
– Դեռևս չգիտեմ, առաջնության ավարտից հետո պարզ կդառնա։

– Գալիք մրցաշրջանում «Փյունիկում» կրկին կտեսնե՞նք Ձեզ, թե՞ այլ ակումբում։
– Այս պահին ունեմ պայմանագիր «Փյունիկի» հետ, և ամբողջ մտքերս ակումբի հետ են։