«Մանչեսթեր Սիթին» ռեկորդային մրցանակ կստանա Պրեմիեր Լիգայում հաղթելու համար

«Մանչեսթեր Սիթին» ռեկորդային մրցանակ է ստացել Պրեմիեր Լիգայում հաղթելու համար։ Ակումբը կվաստակեն 165,7 միլիոն ֆունտ, հայտնում է Daily Mail-ը:

Նշվում է, որ գումարը ներառում է Անգլիայում և արտերկրում հեռարձակումների պայմանագրերը, դիրքը վարկանիշում, շահույթի մասնաբաժինը և բրիտանական ուղիղ եթերում հաճախակի ելույթները: Մրցաշրջանում 20 ակումբների ընդհանուր մրցանակային գումարը կազմել է 2,6 միլիարդ ֆունտ:

Հաղորդվում է, որ «Մանչեսթեր Սիթին» նախորդ մրցաշրջանում վաստակել է 153 միլիոն ֆունտ:

Գվարդիոլայի թիմը երրորդ անգամ անընդմեջ և պատմության մեջ 9-րդ անգամ դարձավ Անգլիայի չեմպիոն։ Հունիսի 10-ին Չեմպիոնների Լիգայի եզրափակիչում «Մանչեսթեր Սիթին» կմրցի «Ինտերի» հետ։