Երեկ ավարտվեց Պրեմիեր Լիգայի 2022/23 մրցաշրջանը։
Առաջնության լավագույն ռմբարկու է ճանաչվել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը՝ 36 գոլով։ Երկրորդ տեղում «Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնն է՝ 30 գոլով։
Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, Քեյնը Պրեմիեր Լիգայի պատմության մեջ դարձել է միայն երկրորդ ֆուտբոլիստը, ով մեկ մրցաշրջանում խփել է 30-ից ավելի գոլ: Ալան Շիրերը հաջողության է հասել երեք անգամ (1993/94, 1994/95 և 1995/96), իսկ Քեյնը՝ երկու անգամ (2017/18 և 2022/23)։