«Թոթենհեմը» վերջին 14 տարվա մեջ առաջին անգամ չկարողացավ նվաճել եվրոպական մրցաշարի ուղեգիր

«Թոթենհեմը» հաջորդ մրցաշրջանում հանդես չի եվրոպական մրցաշարերում։ Պրեմիեր Լիգայի վերջին տուրում թիմը 4-1 հաշվով հաղթեց «Լիդսին»։

Չնայած այս արդյունքին, լոնդոնցիները չկարողացան բարձրանալ եվրագավաթային գոտի՝ զուգահեռ խաղում «Ասթոն Վիլլայի»՝ «Բրայթոնի» նկատմամբ տարած հաղթանակի (2:1) պատճառով։ «Բիրմինգհեմները» 61 միավորով զբաղեցրին յոթերորդ հորիզոնականը և հանդես կգան Կոնֆերենց Լիգայում: «Թոթենհեմը» վաստակեց 60 միավոր և մնաց 8-րդ հորիզոնականում։

Այսպիսով, «Թոթենհեմը» 2009/10 մրցաշրջանից հետո առաջին անգամ չի խաղա եվրոպական մրցաշարերում։