Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» կիսապաշտպան Դայչի Կամադան կարիերան կշարունակի այլ ակումբում, հայտնում է Sport1.de-ն։
Աղբյուրի համաձայն՝ 26-ամյա ճապոնացուն հավակնում է «Միլանը»: Իտալական ակումբը մտադիր է ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքել ազատ գործակալի կարգավիճակով, ինչպես նաև կառաջարկի հինգ տարվա պայմանագիր։
Ընթացիկ մրցաշրջանում Կամադան «Այնտրախտի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 45 խաղում դարձել է 16 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։