Իսպանիայի առաջնության 37-րդ տուրի «Ատլետիկո» – «Ռեալ-Սոսյեդադ» հանդիպումը ավարտվեց մադրիդցիների հաղթանակով 2-1 հաշվով։
Հաղթողների կազմում գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել Անտուան Գրիզմանը։ Այժմ նա Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում ունի 15 գոլ և 15 գոլային փոխանցում։
Այսպիսով, Գրիզմանը թարմացրել է իր անձնական լավագույն ցուցանիշները բարձրագույն դիվիզիոններում։ Մինչ այդ լավագույն արդյունքը 2017/18 մրցաշրջանն էր, երբ ֆրանսիացին Իսպանիայի առաջնության 32 խաղում դարձել էր 19 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։