Հայտնի է, թե որքան ժամանակով է շարքից դուրս եկել Ալեխանդրո Բալդեն

«Բարսելոնայի» պաշտպան Ալեխանդրո Բալդեն բաց կթողնի 6-ից 7 շաբաթ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Հաղորդվում է, որ 19-ամյա իսպանացին աջ կոճի կապանի մասնակի պատռվածք է ստացել:

Պաշտպանը վնասվածք է ստացել Իսպանիայի առաջնության 37-րդ տուրի՝ «Մալյորկայի» դեմ խաղում։ Բալդեն փոխարինվել է 17-րդ րոպեին։

Այս մրցաշրջանում Բալդեն բոլոր մրցաշարերում անցկացրել է 43 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։