Լուիս Էնրիկեն համարվում է «Նապոլիում» Լուչանո Սպալետտիի իրավահաջորդի դերակատարի ֆավորիտներից մեկը։
«Նապոլիի» բանակցությունները Լուիս Էնրիկեի հետ արագ են ընթանում, հայտնում է La Repubblica-ն:
53-ամյա իսպանացին համարվում է ակումբը գլխավորելու ֆավորիտ և վերջին քննարկումները կողմերին մոտեցրել են գործարքի կայացմանը, սակայն գործարքի որոշ մանրամասներ դեռ պետք է կարգավորվեն:
Լուիս Էնրիկեի նախորդ աշխատանքի վայրը Իսպանիայի հավաքականն էր։ Մասնագետը պաշտոնը լքել էր նախորդ տարվա դեկտեմբերին։