Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը ռասիստական սկանդալի առնչությամբ կներկայանա դատարան, հայտնում է RTVE-ն։
Աղբյուրի համաձայն՝ 22-ամյա բրազիլացին պետք է տեսակոնֆերանսի միջոցով ներկայանա Վալենսիայի Բարձրագույն դատարան։ Նիստի օրը չի հաղորդվում։ Նաև Վինիսիուսի ելույթից առաջ դատարանը կլսի մեղադրյալին։ Նշվում է, որ դատարանը ցանկանում է կանչել «Վալենսիայի» մարզադաշտի անվտանգության աշխատակիցներին և ստյուարդներին՝ որպես վկա ցուցմունք տալու։
Մադրիդի «Ռեալը» Իսպանիայի առաջնության 35-րդ տուրում արտագնա խաղում պարտվեց «Վալենսիային» (0:1): Հանդիպման ընթացքում Վինիսիուսը բազմիցս ենթարկվել է տանտերերի երկրպագուների ռասիստական վիրավորանքների։ Սրա պատճառով հանդիպումն ընդհատվեց երկրորդ խաղակեսում։