«Մանչեսթեր Սիթին» տարբերակներ է փնտրում Յոզուա Կիմիխին գնելու համար

«Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմիխը կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Սիթիում», հայտնում է 90min-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ «Սիթին» մտադիր է տրանսֆերի մեջ ներառել 28-ամյա գերմանացի պաշտպան Ժոաու Կանսելուին, ով մրցաշրջանի երկրորդ կեսը վարձավճարով անցկացրել է մյունխենյան ակումբից։ Անձամբ Կիմիխը, հայտարարել է, որ մտադիր չէ հեռանալ «Բավարիայից»։

Այս մրցաշրջանում Կիմիխը անցկացրել է 46 հանդիպում, որոնցում դարձել է 7 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։