Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին հայտնել է, որ թիմի հարձակվող Վինիսիուս Ժունիորը վնասվածքի պատճառով չի մասնակցի Լա լիգայի 37-րդ տուրի՝ «Սևիլիայի» հետ կայանալիք խաղին։
Դա կլինի հարձակվողի երկրորդ բաց թողնված խաղն անընդմեջ այն բանից հետո, երբ նա ռասայական բռնության ենթարկվեց «Վալենսիայի» դեմ խաղում:
«Վինիսուսը չի գալիս մեզ հետ, քանի որ չի կարող խաղալ: Ծունկը դեռ անհանգստացնում է նրան։ Հուսով եմ՝ նա կկարողանա վերջին տուրում խաղալ «Ատլետիկի» դեմ»,- Անչելոտտիի խոսքերը մեջբերում է Goal-ը։
Մարզիչը նաև ասել է, որ հարձակվողներ Կարիմ Բենզեման և Մարկո Ասենսիոն նույնպես բաց կթողնեն հանդիպումը։