Օլիվեր Կան. «Ես կցանկանայի չեմպիոնությունը նշել ձեզ հետ տղաներ, բայց, ցավոք, ակումբն ինձ արգելեց անել դա»

Շաբաթ երեկոյան «Բավարիան» դարձավ Գերմանիայի չեմպիոն՝ վերջին տուրում հաղթելով «Քյոլնին»։

Մեկ ժամ անց մյունխենցիները հայտարարեցին ակումբի խորհրդի ղեկավարի պաշտոնից Օլիվեր Կանի, իսկ մարզական տնօրենի պաշտոնից Հասան Սալիհամիջիչի հեռանալու մասին։

Այդ առիթով Կանը գրառում է կատարել սոցցանցում.

«Անհավանական է, շնորհավորում եմ տղաներ: Ես միշտ ասել եմ, որ պետք է գնալ մինչև վերջ և չհանձնվել։ Ես հպարտ եմ թիմով և այս ձեռքբերումով։

Ես կցանկանայի չեմպիոնությունը նշել ձեզ հետ տղաներ, բայց, ցավոք, ակումբն ինձ արգելեց անել դա։ Անհամբեր սպասում եմ հաջորդ մրցաշրջանին»,- գրել է Կանը։

Նշենք, որ «Բավարիան» 11-րդ անգամ անընդմեջ դարձավ Գերմանիայի չեմպիոն։