Լուիս դե լա Ֆուենտեն կարող է լքել իր պաշտոնը

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն կարող է լքել իր պաշտոնը, հայտնում է Cadena Ser-ը։

Աղբյուրի համաձայն՝ մասնագետի ապագան կախված է հունիսի կեսերին Իսպանիայի հավաքականի մրցելույթներից Ազգերի Լիգայում։ Նշվում է, որ մարզիչը ծայրահեղ դժգոհ է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայից և ազգային հավաքականի ֆուտբոլիստներից։

Մասնագետն Իսպանիայի հավաքականը գլխավորել է 2023 թվականի հունվարին։ Նրա գլխավորությամբ թիմն անցկացրել է հինգ հանդիպում, որոնցում տարել է չորս հաղթանակ և կրել մեկ պարտություն։