Ջուդ Բելինգհեմը մոտ է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելուն

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը մոտ է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելուն, հայտնում է Marca-ն։ Աղբյուրի համաձայն՝ կողմերը համաձայնության են եկել 19-ամյա անգլիացու պայմանագրի կետերի շուրջ։ Տրանսֆերի գումարը կկազմի 100 միլիոն եվրո` գումարած բոնուսներ։ Տեղափոխության մասին կհայտարարվի հաջորդ շաբաթ։

Այս մրցաշրջանում Բելինգհեմը բոլոր մրցաշարերում անցկացրել է 42 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։