Աուրելիո դե Լաուրենտիսը փոխել է Լուչիանո Սպալետիի ապագայի վերաբերյալ դիրքորոշումը

«Նապոլիի» նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսը ցանկանում է շարունակել համագործակցությունը թիմի գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետիի հետ և նրա հետ կնքել երկու տարվա պայմանագիր՝ աշխատավարձի բարձրացմամբ, գրում է Il Mattino-ն։ Այնուամենայիվ, մասնագետն արդեն որոշել է հեռանալ ակումբից։

Հաղորդվում է, որ մասնագետը որոշել է հեռանալ թիմից ակումբի սեփականատեր Աուրելիո դե Լաուրենտիսի հետ վիճաբանությունից հետո։

Այս մրցաշրջանում «Նապոլին» 1990 թվականից ի վեր առաջին անգամ դարձավ Իտալիայի չեմպիոն։ «Սկուդետտոն» թիմի համար երրորդն էր պատմության մեջ:

Սպալետտին ակումբը գլխավորում է 2021 թվականի ամռանից։ Նախկինում իտալացին մարզել է «Ինտերը», «Ռոման» (երկու անգամ), «Զենիթը», «Ուդինեզեն», «Սամպդորիան» և «Էմպոլին»։