Սամուել Ումտիտի. ««Բարսելոնայում ես չորս տարի անցկացրել եմ բանտում»

Ֆրանսիացի պաշտպան Սամուել Ումտիտին, ում տրանսֆերային  իրավունքները պատկանում են կատալոնական «Բարսելոնային», խոսել է «կապտանռնագույնների» ճամբարում իր կարիերայի մասին։ Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը վարձավճարով հանդես է գալիս «Լեչեում»:

««Բարսելոնայում ես չորս տարի անցկացրել եմ բանտում։ Դա վերաբերում է ոչ միայն ֆուտբոլին, այլև առօրյային։ Սկզբում տեսա, որ ինձ հավատում էին, սակայն հետո սկսեցի անվստահություն զգալ ակումբի կողմից։

Իմ պայմանագիրը «Բարսելոնայի՞ հետ»: Ինձ դուր է գալիս Իտալիան, ցանկանում եմ մնալ այստեղ»,- ասել է ֆրանսիացի պաշտպանը:

Հավելենք, որ Ումտիտիի աշխատանքային պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը։