«Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուի հրաժարագինը աճել է մինչև 170 միլիոն եվրո, հայտնում է Football Italia-ն:
Աղբյուրի համաձայն՝ պորտուգալացին խնդրել է ղեկավարությանը թողնել փոխհատուցման չափը և համաձայնել է 170 մլն եվրոյին։ Հաղորդվում է, որ հրաժարագինը կգործի հուլիսից։
Պորտուգալացին «Միլանում» հանդես է գալիս 2019 թվականի օգոստոսից։ Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը:
Այս մրցաշրջանում նա իտալական ակումբի կազմում անցկացրել է 46 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։