Կառլո Անչելոտտին խոսել է իր թիմի ծրագրերի մասին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում իր թիմի ծրագրերի մասին։

«Մենք կանենք այն, ինչ պետք է անենք։ Անպայման կուժեղացնենք կազմը, մի անհանգստացեք»,- մարզչի խոսքերը մեջբերում է Goal-ը:

Նշենք, որ «Ռեալը» մոտ է Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմին ձեռք բերելուն։