Լա Լիգան հրաժարվել է գոլերի հայտնաբերման տեխնոլոգիայի օգտագործումից

Իսպանական Լա Լիգան հաջորդ մրցաշրջանից չի ունենա գոլերի հայտնաբերման տեխնոլոգիա. Ինչպես հայտնում է El Larguero-ն, առաջնության ղեկավարությունը հրաժարվել է 3 մլն եվրո վճարել տեխնոլոգիան մրցաշարում պահելու համար։

Հիշեցնենք, որ այս տեխնոլոգիական նորամուծությունը ֆուտբոլում առաջին անգամ օգտագործվեց անգլիական Պրեմիեր Լիգայում 2013/14 մրցաշրջանում:

Հետագայում տեխնոլոգիան կիրառվեց Բրազիլիայում կայացած Աշխարհի առաջնությունում, որից հետո այն տարածում գտավ եվրոպական բոլոր հեղինակավոր մրցաշարերում։

Այսպիսով, Լա Լիգայի հաջորդ մրցաշրջանում գոլերը կարձանագրվեն միայն VAR-համակարգի միջոցով։