«Նապոլիի» և Լուչիանո Սպալետտիի բաժանումն անխուսափելի է թվում, մասնագետը ցանկանում է կրկին փորձել ուժերը այլ առաջնւթյունում։
Իտալական ITASportPress լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սպալետտին արդեն հայտնել է ակումբի ֆուտբոլիստներին, որ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Նապոլիից»։
Այնուամենայնիվ դեռ պարզ չէ, թե ով կփոխարինի Սպալետտիին: Ամենահավանական տարբերակը, ըստ աղբյուրի, «Ֆիորենտինայի» ներկայիս մարզիչ Վինչենցո Իտալիանոն է, ով արդեն բանակցում է նորընծա չեմպիոնների ղեկավարության հետ: