Ֆաբրիցիո Ռոմանոն նոր տեղեկություն ունի Ջուդ Բելինգհեմի ապագայի վերաբերյալ

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը մոտ է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելուն, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ մադրիդյան ակումբն արդեն համաձայնեցրել է 19-ամյա անգլիացու հետ անձնական պայմանագրի պայմանները, սակայն գործարքը կկնքվի Գերմանիայում մրցաշրջանի ավարտից հետո, որտեղ դորտմունդցիները կարող են չեմպիոն դառնալ։ Տրանսֆերի արժեքը կկազմի 100 միլիոն եվրո գումարած բոնուսներ։

Այս մրցաշրջանում Բելինգհեմը բոլոր մրցաշարերում անցկացրել է 42 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։