Կառլո Անչելոտտին խոսել է թիմի առաջիկա ծրագրերի մասին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել է ամառային տրանսֆերային շուկայում իր թիմի ծրագրերի մասին։

«Տրանսֆերներ հաջորդ մրցաշրջանից առաջ անպայման կլինեն: Մենք կանենք այն, ինչ պետք է անենք։

Մենք անպայման կուժեղացնենք կազմը, մի անհանգստացեք դրա համար»,- ասել է Անչելոտտին մամուլի ասուլիսի ժամանակ։