Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն կարող է լքել պաշտոնը, հայտնում է Cadena Ser-ը։
Հրատարակության համաձայն՝ մասնագետի ապագան կախված է հունիսի կեսերին Իսպանիայի հավաքականի ելույթների արդյունքներից Ազգերի Լիգայում։
Հաղորդվում է, որ մարզիչը ծայրահեղ դժգոհ է Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայից և ազգային հավաքականի ֆուտբոլիստներից։
Դե լա Ֆուենտեն Իսպանիայի հավաքականը գլխավորել է 2023 թվականի հունվարին։
Նրա գլխավորությամբ թիմն անցկացրել է հինգ հանդիպում, որոնցում տարել է չորս հաղթանակ և կրել մեկ պարտություն։