Լիոնել Մեսսին դեռ առաջարկ չի ստացել «Բարսելոնայից»

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին դեռ չի ստացել «Բարսելոնայից» հավանական վերադարձի առաջարկ: Լրագրող Ֆերան Մարտինեսի խոսքով՝ «Բարսելոնայի» ֆուտբոլիստներ Ժորդի Ալբան, Սերխիո Բուսկետսը և Սերխի Ռոբերտոն վերջերս եկել են Փարիզ՝ արգենտինացու հետ ընթրելու։

Նախկին թիմակիցները Մեսսիին հարցրել են՝ արդյոք նա առաջարկ է ստացել «Բարսելոնայից», ինչին Մեսսին պատասխանել է «ոչ»։

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» ակտիվորեն աշխատում է գալիք արտամրցաշրջանում Մեսսիի «Կամպ Նոու» վերադարձնելու ուղղությամբ:

Ֆուտբոլիստի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում։