ՊՍԺ–ի հարձակվող Կիլիան Մբապպեն չի պատրաստվում երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ, հայտնում է L’Equipe-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ 24-ամյա ֆրանսիացին չի պատրաստվում օգտագործել այն տարբերակը, որը թույլ է տալիս երկարաձգել պայմանագիրը փարիզցիների հետ մինչև 2025 թվականի հունիսի վերջ։
Այս տարբերակն ակտիվացնելու հնարավորությունը ֆուտբոլիստի մոտ կմնա մինչև 2023 թվականի հուլիսի վերջ։
Մբապպեն ՊՍԺ–ում է 2017 թվականի օգոստոսից։ 2022/23 մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում թիմի կազմում անցկացրած 41 խաղում դարձել է 40 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt.com-ը Մբապպեի արժեքը գնահատում է 180 միլիոնեվրո: