«Յուվենտուսը» երկարաձգել է պայմանագիրը թիմի դարպասապահի հետ

«Յուվենտուսը» հայտարարել է դարպասապահ Կառլո Պինսոլիոյի հետ աշխատանքային պայմանագրի երկարաձգման մասին։

33-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր է ստորագրել, որը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։

2022/2023 մրցաշրջանում Պինսոլյոն ոչ մի հանդիպում չի անցկացրել «Յուվենտուսի» կազմում։

Ընդհանուր առմամբ, 33-ամյա Պինսոլյոն հինգ հանդիպում է անցկացրել «Յուվենտուսի» առաջին թիմի կազմում։ Դրանցում դարպասապահը բաց է թողել հինգ գնդակ։

«Յուվենտուսը» Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակում այս պահին 7-րդն է: