Իսպանիայում թալանել են «Վալենսիայի» եզրային հարձակվող Ջասթին Կլյուվերտի տունը, հայտնում է ABC-ն։
Նշվում է, որ երեք կողոպտիչ ներխուժել են Վալենսիայի արվարձանում գտնվող տուն։
Հարձակման արդյունքում տուժել է ֆուտբոլիստի ընկերուհին, ով այդ պահին վերադարձել է շան հետ զբոսանքից և անջատել ահազանգը։
Սպառնալիքների ներքո կողոպտիչները տնից հանել են մոտ 16000 եվրո արժողությամբ ժամացույցներ, զարդեր ու հագուստ։