«Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի ռմբարկու Էրլինգ Հոլանդը, գոլային փոխանցում կատարելով «Բրայթոնի» դեմ Անգլիայի առաջնության 32-րդ տուրից հետաձգված խաղում (1-1), տպավորիչ նվաճման է հասել:
Squawka-ի հավաստմամբ՝ 22-ամյա ֆուտբոլիստը 44 արդյունավետ գործողությունն է կատարել ԱՊԼ-ում (36 գոլ + 8 գոլային փոխանցում):
Նման ցուցանիշ գրանցել է, նաև ֆրանսիացի հարձակվող Թյերի Անրին: Լեգենդար հարձակվողը 2002/2003 մրցաշրջանում Պրեմիեր Լիգայում խփել էր 24 գոլ և կատարել 20 գոլային փոխանցում: