Բրազիլացի նախկին հարձակվող Ռիվալդոն աջակցել է իր հայրենակից Վինիսիուս Ժունիորին, ով հանդես է գալիս Մադրիդի «Ռեալում»:
«Ես նույնպես ռասիզմի զգացում եմ ունեցել, բայց դա ինձ հետ չի պատահել այնքան հաճախ, որքան Վինիսիուսի հետ։ Այդ պատճառով նա չպետք է հեռանա «Ռեալից». Վինին պետք է շարունակի հանդես գալ բարձր մակարդակով»,-ասել է Ռիվալդոն:
Վինիսիուսը հերթական անգամ ռասիստական բռնությունների է ենթարկվել «Վալենսիայի» դեմ վերջերս կայացած արտագնա հանդիպման ժամանակ (0:1):