Ռաֆինյա. «Պետք է ներողություն խնդրենք երկրպագուներից»

Կատալոնական «Բարսելոնան» Իսպանիայի առաջնության երեսունվեցերորդ տուրում պարտվեց «Վալյադոլիդին»:

Հանդիպման ավարտից հետո կատալոնական ակումբի բրազիլացի վինգեր Ռաֆինյան ամփոփել է այն.

«Կարծում եմ, որ հանդիպումը վատը չէր, բայց մեզ պակասում էր ինտենսիվությունը։

Պետք է ավելի ակտիվ լինեինք, հիմա պետք է կրենք պարտության պատասխանատվությունը։

Միգուցե թիմը մոտիվացիայի պակաս ունի։ Ամեն դեպքում, պետք է ներողություն խնդրենք երկրպագուներից»,- Ռաֆինյայի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը։