Մեյսոն Մաունթը մանչեսթերյան գրանդի դիտակետում է

«Չելսիի» կիսապաշտպան Մեյսոն Մաունթը մնում է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր տրանսֆերային նպատակը, հայտնում է Daily Mail-ը:

«Մանչեսթեր Յունայթեդը» տրանսֆերի համար կառաջարկի մոտ 55 մլն ֆունտ ստերլինգ մինչդեռ լոնդոնյան ակումբը պահանջում է 85 մլն ֆունտ:

Մաունթի նկատմամբ, ում պայմանագիրը «Չելսիի» հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը, հետաքրքրություն են ցուցաբերում նաև «Արսենալը» և «Լիվերպուլը»։