Լա Լիգայի ղեկավարությունը թույլատրել է կատալոնական «Բարսելոնայի» երկու ֆուտբոլիստների նոր պայմանագրերի գրանցումը։ Խոսքը՝ կիսապաշտպան Գավիի եւ կենտրոնական պաշտպան Ռոնալդ Արաուխոյի մասին է։
Լրագրող Ժերար Ռոմերոյի խոսքով՝ Լա Լիգան արդեն տեղեկացրել է «Բարսելոնային», որ Արաուխոյի և Գավիի պայմանագրերի գրանցումը կարելի է ավարտված համարել։
Հիշեցնենք, որ երկու ֆուտբոլիստներն էլ նախկինում չէին կարողանում գրանցվել կատալոնական ակումբի առաջին թիմում ֆինանսական ֆեյր-փլեյի հետ կապված խնդիրների պատճառով:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Գավին ու Արաուխոն կմտածեն հաջորդ ամառ «Բարսելոնայից» հեռանալու մասին, սակայն այժմ նման խնդիր այլևս չկա: