Խուլիան Ալվարեսը որոշում է կայացրել

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Խուլիան Ալվարեսը մտադիր չէ այս ամառ հեռանալ թիմից:

Լրագրող Հերման Գարսիա Գրովայի խոսքով՝ արգենտինացուն չի հետաքրքրում Մյունխենի «Բավարիա» տեղափոխվելու տարբերակը, որը ցանկանում է ամռանը հրավիրել իրեն։

Հիշեցնենք, որ Ալվարեսն իր առաջին մրցաշրջանն է անցկացնում «Մանչեսթեր Սիթիում» և արդեն հասցրել է ակումբի հետ հաղթել Անգլիայի Պրեմիեր Լիգայում:

Վերջերս Խուլիանը երկարաձգեց պայմանագիրը մինչև 2028 թվականը։