Պաշտոնական. Ժորդի Ալբան մրցաշրջանի ավարտից հետո կլքի «Բարսելոնան»

Կատալոնական «Բարսելոնան» պաշտոնապես հայտարարել է, որ ձախ պաշտպան Ժորդի Ալբան մրցաշրջանի ավարտից հետո կլքի «Քամպ Նոուն»:

Կողմերը փոխադարձ համաձայնությամբ կխզեն պայմանագիրը մրցաշրջանի ավարտին։

««Բարսելոնան» շնորհակալ է Ժորդի Ալբային՝ իր պրոֆեսիոնալիզմի, աշխատասիրության և կարգապահության համար և լավագույնն է մաղթում ապագայում: «Բարսան» միշտ կլինի քո տունը»,- նշվում է ակումբի հրաժեշտի խոսքում:

Հավելենք, որ Ալբան «Բարսելոնայի» սան է: Կատալոնական ակումբի հետ նա 6 անգամ հաղթել է Լա Լիգայում, 5 անգամ՝ Իսպանիայի գավաթում, 4 անգամ՝ Իսպանիայի սուպերգավաթում: