«Վուլվերհեմփթոնի» կիսապաշտպան Ռուբեն Նևեշը մերժել է «Արսենալին»: Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, 26-ամյա ֆուտբոլիստը նախատեսում է սպասել «Բարսելոնայի» առաջարկին:
Նշվում է, որ եթե կատալոնական գրանդը հրաժարվի պայմանագիր կնքել Նևեշի հետ, ապա ֆուտբոլիստը պատրաստ կլինի տեղափոխվել «Արսենալ»:
Պորտուգալացին լրջորեն է վերաբերվում «զինագործների» հետաքրքրությանը, բայց ցանկանում է միանալ իսպանական ակումբին:
Աղբյուրի համաձայն՝ Նևեշն արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները «Բարսելոնայի» հետ, սակայն ակումբը դեռ վերջնական որոշում չի կայացրել տրանսֆերի վերաբերյալ։