Մարտին Էդեգորի ապագայի հարցում հստակություն կա

«Արսենալը» մտադիր է թիմում պահել կիսապաշտպան Մարտին Էդեգորին:

Հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել է, որ «զինագործները» ցանկանում են բանակցություններ սկսել թիմի ավագի հետ՝ առաջիկայում պայմանագիրը մինչև 2026 թվականը երկարաձգելու համար։ Աղբյուրը նշում է, որ Էդեգորը սիրում է ակումբը, և ցանկանում է մնալ:

Այս մրցաշրջանում 24-ամյա կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 44 հանդիպում՝ դառնալով 15 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ:

Նորվեգացու գործող աշխատանքային պայմանագիրն «Արսենալի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը:

Portal Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո: