«Մանչեսթեր Սիթին» հարցում է կատարել ՊՍԺ-ին՝ կիսապաշտպան Մարկո Վերատտիի տրանսֆերի վերաբերյալ:
Le Parisien-ի տեղեկություններով՝ «քաղաքայինները» հետաքրքրված են իտալացի կիսապաշտպանի ծառայություններով։
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ ՊՍԺ-ն դեմ չի լինի վաճառել Վերատիին հաջորդ տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Իտալացուն նախկինում նաև կապում էին Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու հետ, ուր նրան հրավիրում է Կառլո Անչելոտտին:
Վերատին մի քանի ամիս առաջ երկարաձգեց պայմանագիրը ՊՍԺ-ի հետ, ուստի «Մանչեսթեր Սիթին» ստիպված կլինի փարիզեցիներին տրանսֆերի դիմաց խոշոր փոխհատուցում վճարել։