«Բավարիայի» պաշտպան Ժոաու Կանսելուն դարձել է «Բարսելոնայի» առաջնահերթ տրանսֆերային թիրախը՝ աջ պաշտպանի դիրքն ուժեղացնելու համար։ Ինչպես հայտնում է լրագրող Գաբրիել Սանսին՝ «Բարսելոնայի» ղեկավարությունը կանի հնարավորինս, որպեսզի գալիք տրանսֆերային պատուհանի ընթացքում գնի պորտուգալացուն։
Նշենք, որ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները դեռ պատկանում է «Մանչեսթեր Սիթիին» և «Բավարիան» չի պատրաստվում նրա համար, որպես հրաժարագին վճարել 70 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև Լոնդոնի «Արսենալը»։
«Բարսելոնան» ցանկանում է գնել աջ պաշտպան, որպեսզի Ժյուլ Կունդեն կարողանա վերադառնալ պաշտպանության կենտրոն։