Ֆաբրիցիո Ռոմանոն տեղեկություն է հայտնել Անխել դի Մարիայի ապագայի հետ կապված

Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Անխել դի Մարիան շուտով որոշում կկայացնի իր ապագայի վերաբերյալ։

Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն՝ ֆուտբոլիստի բանակցությունները «Յուվենտուսի» հետ փակուղի են մտել։ Դի Մարիան կլքի ակումբը ազատ գործակալի կարգավիճակով։

Ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում Սաուդյան Արաբիայի ակումբները, Անձամբ ֆուտբոլիստը ցանկանում է մնալ եվրոպական ֆուտբոլում։

Ընթացիկ մրցաշրջանում 35-ամյա կիսապաշտպանը Իտալիայում անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով 4 գոլի  և 4 գոլային փոխանցման հեղինակ: