Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Անխել դի Մարիան շուտով որոշում կկայացնի իր ապագայի վերաբերյալ։
Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն՝ ֆուտբոլիստի բանակցությունները «Յուվենտուսի» հետ փակուղի են մտել։ Դի Մարիան կլքի ակումբը ազատ գործակալի կարգավիճակով։
Ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում Սաուդյան Արաբիայի ակումբները, Անձամբ ֆուտբոլիստը ցանկանում է մնալ եվրոպական ֆուտբոլում։
Ընթացիկ մրցաշրջանում 35-ամյա կիսապաշտպանը Իտալիայում անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: