«Բավարիան» աշխատում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կազմն ուժեղացնելու ուղղությամբ:
Ըստ գերմանական Sky-ի՝ Մյունխենի «Բավարիան» ցանկանում է ձեռք բերել «Վեսթ Հեմի» ֆուտբոլիստ Դեկլան Ռայսին, ով այս պահին համարվում է աշխարհի լավագույն հենակետային կիսապաշտպաններից մեկը։
Նշվում է, որ «Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը շատ է ցանկանում պայմանագիր կնքել Ռայսի հետ։ Երիտասարդ մասնագետը 100%-ով ներգրավված է ընթացող բանակցային գործընթացում։
Հեղինակավոր transfermarkt պորտալի փորձագետները 24-ամյա Դեկլան Ռայսի տրանսֆերային արժեքը գնահատում են 80 միլիոն եվրո։