Բուկայո Սական նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ

«Արսենալի» հարձակվող Բուկայո Սական նոր պայմանագիր է կնքել ակումբի հետ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ կողմերը համաձայնության են եկել փետրվարին, սակայն փաստաթղթերը ստորագրվել են միայն հիմա։ Մոտ ժամանակներս «Արսենալը» պետք է պաշտոնապես հայտարարի գործարքի մասին։

21-ամյա անգլիացին Պրեմիեր Լիգայում ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։