Վինիսիուս Ժունիորը կոպտորեն հեգնել է Խավիեր Տեբասին

Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորը պատասխանել է Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասի քննադատությանը, ով ավելի վաղ ասել էր, որ բրազիլացին չի ներկայացել հանդիպման՝ ռասիզմի դեմ պայքարը քննարկելու համար։

«Ես ձեր ընկերը չեմ, որ ձեզ հետ քննարկեմ ռասիզմի դեմ պայքարը։ Պահանջում եմ գործողություններ և պատիժ: Սոցիալական ցանցերի հեշթեգներն ինձ չեն անհանգստացնում:

Ռասիստներին քննադատելու փոխարեն, Լա Լիգայի նախագահը կրկին հարձակվում է ինձ վրա։ Որքան շատ է Խավիերը խոսում, այնքան ավելի շատ է տուժում առաջնության իմիջը»,- Վինիսիուսի խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ն: